Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ

Լուսինե.

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք հաշվել կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկը, եթե ընդունվել է 01.02.21թ., ազատվել է 28.06.21թ.:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի որ 6 ամիսը չի լրացել, արձակուրդային չունի ստանալու, եթե բյուլետեն էլ չունի ստանալու, ապա վճարելու եք միայն հունիսի օրերի աշխատավարձի գումարը:

Ալլա

Միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի: Այն դեպքում, եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձը ցածր է տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից , ապա միջին ամսական աշխատավարձի փոխարեն հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը :
Մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում։ Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Ձեր դեպքում վճարելու եք 01,02,21-ից 28,06,21-ը ընկած ժամանակահատվածի համար /այսինքն՝ 5 ամսվա համար հասանելիք արձակուրդային օրեր, հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 20/12*5* միջին օրական աշխատավարձ, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24/12*5*միջին օրական աշխատավարձ։

Լուսինե

Շատ շնորհակալություն օգնելու ու պարզաբանելու համար:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Նույնիսկ 1 ամիս աշխատելու դեպքում աշխատողի հետ կատարվում է վերջնահաշվարկ։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատած 5 ամիսների ընթացքում աշխատողը կուտակել է 8 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 10 օր արձակուրդ։