Մարինե.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս կարելի է տարբերակով ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարինե.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս կարելի է տարբերակով ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մարինե ջան, չգիտեմ՝ էլեկտրոնային տարբերակ կար, թե ոչ մինչև հիմա, բայց 2021թ․ հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար Ձեր նշված հաշվետվությունները այլևս չեն ներկայացվում, ամեն ինչ երևում է իրենց մոտ էլեկտրոնային եղանակով։
Դեռ չկան այդ հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային հնարավորություն: Այդպիսի համակարգ պետք է ապահովեն համայնքները:
Հաշվառող մարմինները /տեղական ինքնակառավարման մարմիններ/, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից ստացված տեղեկությունները, հաշվարկում են անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկի գումարները, և հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքի տեսանելի տեղում և (կամ) տեղադրում են իրենց էլեկտրոնային կայքերում: Հաշվառող մարմինները կարող են նաև սույն մասում նշված ժամկետում անշարժ գույքի հարկ վճարողներին ներկայացնել անշարժ գույքի հարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկել փոստով կամ հանձնել առձեռն): Անշարժ գույքի հարկ վճարողներն անշարժ գույքի հարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններին: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: