Բարև ձեզ: Աշխատավարձի ուշացման դեպքում հաշվարկված տույժի գումարը ավելացվում է հաջորդ ամսվա արդեն հաշվարկված աշխատավարձի՞ն, թե՞ ավելացվում և նոր հարկվում է:
Բարև Ձեզ: Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է Աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Հաշվարկեք կետանցված օրերը վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով և հետհաշվարկ կատարեք, որպեսզի ստանաք հարկման ենթակա գումարը, նոր գումարեք հաշվարկված (կեղտոտ) մյուս վճարներին, որ հարկերն ու դրոշմանիշային վճարը ճիշտ պահեք:
Բարև ձեզ որ խնդրեմ օրինակով կարող եք ներկայացնել ?
Եթե աշխատողը 2024թ-ի նոյեմբեր ամսվա աշխատավրձը չի ստացել , առձեռն պետք է փոխանցեինք 75000 դրամ , հաշվարկում ենք դեկտեմբերի 16-ից մինչ այս օրը բազմապատկում 0.15%-ով, 75000* 0,15% *114 oրով
Ավելացվում է և նոր հարկվում է: