Արձակուրդի հաշվարկման համար

Հարգելի հաշվապահներ, արձակուրդի հաշվարկման համար եթե հաշվարկված միջին ամսականը փոքր է նվազագույնից՝ հիմք է վերցվում նվազագույ՞նը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 195.Միջին աշխատավարձը
7. Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Այո, լրիվ դրույքի դեպքում վերցնում ենք 93 289 դրամը, ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում՝ 47 651 դրամը, սա սոց. վճար կատարողի դեպքում, և համապատասխանաբար 89 103 դրամ ու 45 513 դրամ, եթե սոց. վճար կատարող չէ։

Լիլիթ

ԱՕ հոդված 195, կետ 7: Այո

Tigran

Այո, հիմք է վերցվում նվազագույնը: Այն դեպքում, եթե հաշվարկված միջին ամսական աշխատավարձը ցածր է տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից, ապա միջին ամսական աշխատավարձի փոխարեն հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:

Մարինե

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը հաշվարկելիս ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից ցածր, այս դեպքում նույնպե՞ս վերցնենք նվազագույնի չափը: Մեկնաբանություն կա, որ կես դրույք աշխատավարձի դեպքում նվազագույնի 50 % են վերցնում, այ սա չեմ հասկանում։