Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Քաջիկ.

Բարև ձեզ: Կխնդրեի պարզաբանել, եթե աշխատողը գնում է արձակուրդ հունիս ամսին, մայիս ամսվա աշխատավարձի հաշվետվությունը առանձին ուղարկել եմ: Հունիսի 3-ից 24 օր գտնվելու է արձակուրդում 20օր հունիս ամսից, 4օր հուլիս ամսից, ինչպես նաև ստացել է պարգևատրում: Աշխատավարձը կազմում է 155 000, պարգևատրումը կազմում է լրիվ աշխատավարձի չափով 155 000: Կխնդրեի բացատրեիք՝ ինչպե՞ս պահել դրոշմանիշային հարկերը ամեն ամսվա հաշվետվության համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շատ պարզ, տվյալ ամսվան վերաբերող եկամուտներից պետք է պահեք դրոշմանիշային վճարը ըստ սանդղակի:

Tigran

Պետք է պահել ամեն ամսվա եկամուտների չափին համապատասխան ըստ սանդղակի:

Էլինա

Տիգրան ջան, իսկ հենց արձակուրդայինի գումարը հաշվելուց /անվանականից զուտը ստանալու ժամանակ/ դրոշմանիշային պահվու՞մ է, թե՞ մենակ եկամտային և սոց.:
Շնորհակալ եմ։

Մարիաննա

Բարև Ձեզ: Նախ կցանկանայի հիշեցնել, որ միջին ամսական աշխատավարձի հաշվարկում պարգևատրման գումարները հաշվի են առնվում 1/12-ի չափով (եթե հաշվառման ենթակա 12 ամիսներում կան պարգևավճարներ): Դրոշմանիշային վճարը պահվում է ամեն ամսվա համար հաշվարկված վճարների հանրագումարից՝
մինչև 100 000՝ 1 500,
100 001-200 000՝ 3 000,
200 001-500 000՝ 5 500…

Մանյա

Դրոշմանիշային վճարը ամիսը մեկ անգամ են պահում: