Աննա.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել՝ շտապ է։ ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջ. հարկով և մատուցում է ծառայություններ հիմնականում փաստաղթղային, կարո՞ղ է կանխիկացնել հաշվից գումար, մուտքագրել դրամարկղ ու ձեռք բերել ապրանքներ՝ ոչ վաճառքի նպատակով, օրինակ՝ աթոռ, սեղան, եթե այո, ապա բացի դրամարկղի ելքի օրդերից ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրանք հիմնավորելու համար, եթե չլինի նույնիսկ ՀԴՄ։
Իհարկե կարող է գնել և՛ աթոռ, և՛ սեղան, և՛ այլ ապրանքներ, սակայն նվազեցում չի կարող տալ հասույթից:
Քանի որ շրջ.հարկով է հարկվում կարող է բացի հաշիվներից, գնել նաև գնման ակտով և չհարկվել եկամտային հարկով: Դրամարկղում կլինի ելքի օրդեր և հիմնավորող փաստաթուղթ:
Շնորհակալ եմ
Մի հարց էլ տամ, եթե ֆիզիկական անձից ձեռք բերի, օրինակ, գրքեր, պե՞տք է եկամտային հարկ հաշվարկվի, թե՞ միայն գնման ակտ ու վերջ։ Կանխավ շնորհակալ եմ։
Գնեք գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ-ով, բայց ոչ ավելի մեկ գործարքը 300000-ից ավելի:
Շնորհակալ եմ
Այո, կարող է գնել ցանկացած առարկա, որը ձեր գործունեությանը կնպաստի, կկանխիկացնեք բանկից գումարը, մուտք կանեք դրամարկղային գրքի մեջ, այնուհետև դրամարկղի ելքով, գնման ակտով կգնեք ապրանքը, մուտք կանեք պահեստ կամ օֆիս:
Շնորհակալ եմ:
Այսինքն՝ միայն ելքի օրդերը և գնման ակտը երկողմ ստորագրված, առանց ՀԴՄ-ի կամ Հաշվի հիմք է, ես ճիշտ հասկացա՞։
Եթե ֆիզիկական անձից եք ձեռք բերելու, այո դրամարկղի ելքի օրդերը, որը դուրս կգրեք առհաշիվ գնորդի անունով և գնման ակտը բավական է այն ձևակերպելու համար, իսկ եթե կազմակերպությունից եք ձեռք բերելու, ՀԴՄ ձեր ՀՎՀՀ-ով կամ հաշիվ է պետք։