Մայրության նպաստ

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք:
Աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, աշխատավարձը 73 900 դրամ, հուլիսի 10-ից հղ. և մայրության արձակուրդ պետք է գնա։ Այս դեպքում ինչպե՞ս պետք է հաշվել, եթե ընդամենը 1 ամիս է աշխատում և մի քանի օր մյուս ամիս։ Ե՞րբ վճարել, և որքա՞ն կկազմի գումարը։ Նպաստն առանձին վճարե՞լ, հուլիսի աշխատավարձն առանձի՞ն։ Նշեմ, որ հունիսի աշխատավարձը մինչև ամսի ավարտն է վճարվում աշխատողներին։
Խնդրում եմ մանրակրկիտ գրել՝ ինչպես վարվել, երբ վճարել, որքան և հաշվետվությունը որ ամսով։
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anahit

Քանի որ հուլիսի 10-ից է գնալու արձակուրդ, ապա հունիսի աշխատավարձի վճարման հետ կապ չունի, հունիսը վճարեք, ինչպես, որ կարգն է: Նպաստի հաշվարկը կլինի այսպես.
73900 :12ամիս : 30,4 x 140 օր= 28360դրամ: Երբ որ անաշխատունակության թերթիկը կբերի, բացված օրվան նախարդող օրվա դրությամբ կհաշվեք այդքան օրվա աշխատավարձը, գումարած նպաստը պահել եկամտային հարկը, միայն աշխատավարձից սոց.վճար և դրոշմանիշային վճար: Այս հաշվարկը պետք է ցույց տալ հուլիսի հաշվետվության մեջ, քանի որ պետք է վճարեք հուլիսին:

Tigran

73 900-ը առանց պահումների՞, թե՞ պահումներով, կգրե՞ք:

Մարիաննա

Բարև Ձեզ, Արմինե: Մայրության նպաստի հաշվարկման համար տվյալ դեպքում որպես միջին ամսական աշխատավարձ պետք է վերցնեք 43 590 դրամը, քանի որ համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի՝ «եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից», իսկ Ձեր դեպքում հաստատ պակաս է ստացվելու: Այսպես՝ 43590/30.4*140=200743 դրամ, որից էլ պետք է հանել 22 % եկամտային հարկը՝ 44 163 դրամ, և կստանաք վճարման ենթակա գումարը՝ 156 580 դրամ: Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Եվ այն պետք է արտացոլել վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում: Եթե այդ ամսվա եկամտային հարկը կբավականացնի, ապա փոխհատուցումը կկատարվի եկամտային հարկի հաշվին, հակառակ դեպքում՝ պետք է պահանջեք փոխհատուցումը պետությունից:

Արմինե

Այո, առանց պահումների 73 900 է աշխատավարձը։
Շնորհակալ եմ բոլորիդ պատասխանների համար։ Այսինքն՝ հուլիսի աշխատավարձը և նպաստը կարող եմ միասի՞ն վճարել, իսկ հաշվետվությունը լրացնել օգոստոսին հուլիս ամսվա եկամուտների վերաբերյա՞լ։ Մի հարց ևս. օրենքում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարել մինչև հաջորդ ամսվա 15-ը, սակայն եթե նախքան ամսվա ավարտը՝ 2֊3 օր առաջ վճարվի, արդյո՞ք դա խախտում է։

Tigran

Նպաստը պետք է ներկայացնեք այն ամսվա հաշվարկի մեջ, որում վճարել եք, իսկ աշխատավարձինը, այո, օգոստոսին հուլիս ամսվա եկամտայինի հաշվարկով: Եթե նախքան ամսվա ավարտը՝ 2-3 օր առաջ է վճարվում աշխատավարձը` այո, դա աշխ. օր.-ի տեսանկյունից խախտում է, սակայն բյուջետային վճարման տեղեր կան, որ այդպես է, և դա արդեն պրակտիկա է դարձել, ուղղակի այդ դեպքում միշտ ճշտումներ անելու դեպքեր են լինում։

Tigran

Լրացնեմ, որ առանց պահումների 73 900 աշխատավարձ չի կարող լինել, այլ ոչ պակաս 93289-ից, եթե միկրոսուբյեկտի աշխատողի մասին չէ, որի դեպքում էլ նշված թիվը ցածր է։

Արմինե

Հարգելի Տիգրան, աշխատանքը կես դրույքով է, աշխատում է 4 ժամ, այդ իսկ պատճառով 73 900 է առանց պահումների։

Էլինա

Բարև ձեզ, Արմինե ջան: Մայրության նպաստը հաշվարկելու համար վերցնում եք 43 590 դրամ միջին աշխատավարձը, այսինքն՝ 43590/30,4*140=200743, որից պահում եք 22% եկամտային հարկ, իսկ հունիս ամսվա աշխատավարձը վճարում եք ինչպես որ հարկն է, հուլիսին, երբ կբերի անաշխատունակության թերթիկը, այդ օրվա դրությամբ կվճարենք նաև հուլիսի աշխատավարձը և իհարկե նպաստը:

Էմիլի

Այս հղումով անցեք ձեր տվյալները լրացրեք համապատասխան տեղերում և կկարողանաք հաշվել և գումարը չափը իմանալ:
Իսկ, երբ անաշխատունակության թերթիկը կբերեք աշխատավարձ կհաշվարկեք ամսվա սկսզբից մինչև թերթիկի ներկայացման նախորդ օրը և կկատարեք պահումներ, եկամտային հարկ 22%, սոց. վճար 3.5% և կախված կեղտոտ աշխատավարձի գումարից դրոշմանիշային վճար: