Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:
Ավելի ճիշտ է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեք ու նոր պաշտոն ավելացնեք, քանի որ դա աշխատանքում էական փոփոխություն է:
Այո, 50 000 դրամը բավական է շաբաթական 20-ժամյա ոչ լրիվ աշխատաժամանակի համար: Աշխատաժամանակի ռեժիմը դարձնում եք ոչ լրիվ աշխատաժամանակ, նշում եք պաշտոնի ավարտը և ավելացնում նոր պաշտոն: Վերջում ստորագրում եք հայտը:
Յուրաքանչյուր փոփոխություն պետք է կատարել գրանցման հայտում։ Նշեք ավարտի ամսաթիվը, նոր տող բացեք և նշեք նոր պաշտոնը, ոչ լրիվ աշխատաժամանակը և դրան համապատասխան աշխատավարձի չափը։