Արդյո՞ք կուտակված արձակուրդի օրերի վրա գումարվում է աշխատած կես ամիսը

Անուշ.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցն աշխատել է մինչև ամսվա կեսը և այնուհետև գնացել է հղ. և ծննդ. արձակուրդ, վերադառնալուց հետո գնում է ամենամյա արձակուրդ, կուտակված արձակուրդայինի օրերի վրա գումարվու՞մ է կես ամսվա աշխատած ամիսը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Hranush

Այո, անգամ եթե մեկ օր էլ աշխատի ամսվա մեջ` արձակուրդային է կուտակում:
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են փաստացի աշխատած ժամանակահատվածը, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը ևս: Նայեք աշխ. Օրենսգրքի հոդված 165:

Tigran

Այո, եթե առաջին տարին է կամ վեց ամիս աշխատել է,բացի այդ ֆիզ.արձակուրդից հետո երեխա խնամող մայրերը ունեն արտահերթ գնալու իրավունք:

Անուշ

140 օրվա ընթացքում որ աշխատողը գտնվել է հղ. և ծննդ. արձակուրդում այդ օրերի համար կուտակվու՞մ է արձակուրդ։

Tigran

Այո, դա ստաժի ժամանակահատված է:

Մարիաննա

Բարև Ձեզ: Այո, կես ամսում աշխատողի համար կարող եք հաշվարկել 1 օր արձակուրդ: Նշեմ նաև, որ արձակուրդ կուտակվում է նաև հղիության և ծննդաբերության 140 օրվա ընթացքում:

Անուշ

Իսկ այդ 140 օրվա համար քանի՞ օր է կուտակվում։

Մարիաննա

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 1.67 օր արձակուրդ, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 2 օր արձակուրդ: 140 օրվա ընթացքում կուտակվում է 8 օր՝ հնգօրյայի դեպքում, և 10 օր՝ վեցօրյայի դեպքում: