Կարինե.
Ցանկանում եմ իմանալ` ինչպե՞ս է կատարվում աշխատավարձի հաշվարկը այն ամիսների համար, երբ աշխատողը ամսվա մի մասը գտնվում է արձակուրդում, իսկ մյուս մասը գտնվում է աշխատանքի: Ինձ հետաքրքրում է ոչ թե արձակուրդային օրերի, այլ հակառակը՝ աշխատած օրերի հաշվարկը, օրինակ՝ այն ամիսների համար երբ տոն օրեր կան, ինչպե՞ս են հաշվում աշխատավարձը:
Բարև Ձեզ, Կարինե: Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Ես ոչինչ չհասկացա Ձեր գրածից 🙁
Իսկ ինչպիսի՞ աշխատաժամանակով եք աշխատում, բնույթը, որ կարողանանք օգնել:
Հարգելի Տիգրան, ես պետական աշխատող եմ: Ամեն ամիս ստանում եմ նույն աշխատավարձը անկախ ամիսներում օրերի քանակից կամ տոն օրերի առկայությունից: Կոնկրետ դեպքով ասեմ. ես մայիս ամսվա սկզբից 14 աշխատանքային օր գտնվել եմ արձակուրդում, կոնկրետ մայիսի 3-ից 20-ը ներառյալ, և այդ օրերի համար վարձատրվել եմ: Հիմա ինձ հետաքրքիր է հետևյալը. մայիսի 21-ից սկսած ո՞նց են հաշվարկելու իմ աշխատավարձը: Ինձ ասում են, որ ես ամսի 28-ի համար չեմ վարձատրվելու, քանի որ տոն օր է, չեմ աշխատել: Ես հարցնում եմ, բայց եթե ես արձակուրդում չլինեի այդ ամիս, ապա դուք ինձ նորմալ իմ աշխատավարձը փոխանցելու էիք չէ՞: Ասում են՝ այո, բայց քանի որ արձակուրդում ես եղել ու թեև մինչև մայիսի 28-ը վերադարձել ես, միևնույն է այդ օրը հաշվարկից հանվելու է, ու ինձ բացատրում են այսպես. եթե իմ արձակուրդը մայիսի 20-ին ավարտվեց և ենթադրենք մայիսի 21-ից 31 հայտարարվեն ոչ աշխատանքային օրեր, ապա ես չեմ վարձատրվելու, քանի որ չեմ աշխատել: Սակայն իմ մյուս կոլեգաները, ովքեր արձակուրդում չեն գտնվել, սակայն էլի այդ օրերին չեն աշխատել, իրենք վարձատրվում են: Ստացվում է, եթե արձակուրդ ես վերցնում, ապա տուժում ես, ճի՞շտ է այդպես: Կարողացա՞ հարցս ճիշտ նկարագրել:
Այո մայիսի 28-ը չի վճարվում ոչ արձակուրդի մեջ լինելով, ոչ էլ աշխատանքի: Դուք մայիս ամսվա հաշվով ունեք ստանալու 6 օրվա գումար պահումներով, աշխատավարձ/բաժանում եք տվյալ ամսվա աշխատանքային օրերին, բազմապատկում աշխատած օրերի քանակով։ Իսկ այն կոլեգաները, ովքեր արձակուրդում չեն գտնվել, սակայն էլի այդ օրերին չեն աշխատել, վարձատրվում են, դա արդեն կոչվում է հովանավորչություն: Դե թող հաճույքով քրգործ հարուցեն, այ դա է իրականությունը:
Կարծես ես չեմ կարողանում հարցս ճիշտ փևակերպել 🙁 լավ ինչևէ, շնորհակալ եմ:
Հաշվարկվում է ընդհանուր հիմունքներով, եթե օրինակ՝ դրույքային է աշխատանքային օրերի համար որքան է նրա օրականը կամ եթե ժամավարձով է՝ ժամը, ըստ այդմ հաշվում եք:
Հարգելի Կարինե, եթե աշխատողը վճարվում է դրույքաչափի համաձայն , վճարվում է անկախ տոնական օրերի օրինակ եթե տվյալ ամսվա աշխատանքային օրերը 22 են` ամբողջ դրույքաչափով
Հաստիքը բաժանում եք տվյալ ամսվա աշխատանքային օրերին, բազմապատկում աշխատած օրերի քանակով։