Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Աշխ. Օ-ի 111 հոդվածում ասվում է, որ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս կողմերից մեկը պետք է ծանուցի մյուսին առնվազն տասն օր առաջ: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է և կողմերից ոչ մեկ մյուսին չի ծանուցել: Այս դեպքում ինչպե՞ս է լուծվում պայմանագիրը: Շնորհակալություն!
Հարգելի Լիանա, եթե չկա կողմերից գոնե մեկի դիմումը, ապա պայմանագիրը շարունակվում է անժամկետ:
Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Համաձայն ԱՕ 95-րդ հոդվածի 2-րդ կետի՝
Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
Ասյինքն՝ կոնկրետ ժամանակահատված է նշված, և անկախ նրանից՝ կծանուցի, թե ոչ, գործատուն պետք է լուծի պայմանագիրը, հակառակ դեպքում կգործի 111-րդ հոդվածի 5-րդ կետը՝
Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Նայեք նույն հոդվածի մյուս մասերը, տեսեք՝ որին է Ձեր իրավիճակը համապատասխանում ու կկողմնորոշվեք.
3. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:
4. Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
5. Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Բարև Ձեզ, Լիանա: Ձեր նշած հոդվածում գրված է նաև, որ եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Հետևաբար կնքված պայմանագիրը դարձել է անորոշ ժամկետով, այս դեպքում արդեն պետք է առաջնորդվել Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ: Եթե աշխատողը համաձայն չէ իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, ապա պետք է առաջնորդվել 113-որդ հոդվածով՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ, եթե իհարկե այդ հոդվածի որևէ կետ հիմք հանդիսանա աշխատողին ազատելուն: Հաշվի առեք նաև, որ 111-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում (չծանուցելու) գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: