Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար

Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվեն միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքները, իսկ նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։

Նունե

Կարող եք ծախս ճանաչել միայն ԱԱՀ-ի դաշտ անցնելուց հետո ստացված հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով ստացված (ապրանք-ծառայություն) գումարների չափով, իսկ ԱԱՀ-ի մասով Ճշտումներ տվեք:

Արա

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և գերազանցել է ԱԱՀ շեմը, ապա այդ կազմակերպությունը նախ գերազանցել է նաև միկրոձեռնարկատիրության շեմը՝ 24 մլն-ը, որից հետո այն պետք է համարվեր շրջանառության հարկ վճարող, այնուհետև գերազանցելով ԱԱՀ շեմը՝ 115 մլն-ը, համարվեր ԱԱՀ վճարող։

Արդյո՞ք ամեն ինչ ճիշտ եք գրել Ձեր հարցի մեջ։

Lilit

Ոչ, 24մլն. շեմն անցնելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է շրջհարկի հայտարարություն տայիք։ Քանի որ չեք տվել, ավտոմատ անցել եք ԱԱՀ դաշտ։

Nerses

Պետք է ծախս ճանաչել ԱԱՀ-ի դաշտ անցնելուց հետո ընկած ժամանակաշրջանում առաջացած ծախսերը:
Պետք է ամսական հաշվետվություն ներկայացնեք ԱԱՀ-ի համար:

Նաիրա

Բարև Ձեզ:
Հավանաբար միկրոյի շեմը գերազանցելուց հետո շրջ հարկի հայտարարություն չի ներկայացվել, այդ իսկ պատճառով հայտնվել է ԱԱՀ-ի դաշտում:
Շահութահարկից բացի ԱԱՀ համարվող հաշվետու ժամանակաշրջանների համար պետք է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ/ներ/ ներկայացնել, ինչ վերաբերում է շահութահարկի հաշվարկի մեջ պետք է ԱԱՀ համարվելու ժամանակաշրջանին վերագրվող օրենքով հիմնավորված ծախսերը կարող են ներառվել:

arpine

Բարև ձեզ: Միկրոյի ընթացքում ԱԱՀ-ով ստացված ապրանքների մնացորդը, որը մնացել է պահեստում և վաճառվել է ԱԱՀ-ի անցնելուց հետո, 73 հոդված 4 մաս 1.2 կետ, կարող եք մնացորդի ԱԱՀ-ն նվազեցնել, իսկ մնացած գումարն էլ շահութահարկով նվազեցնել::