Անի.
Ողջույն բոլորին։ Մի հարց, կոսմետիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար, եթե որպես ՍՊԸ գրանցվի, և տարեկան շրջանառությունը 24 մլն չանցնի՝ կարո՞ղ է միկրոյի հարկման դաշում գործել։ Եթե այո, ինչքա՞ն են կազմելու հարկերը, իսկ եթե ոչ, ո՞ր հարկատեսակն է ձեռնտու՝ ԱԱՀ և եկամտահարկ, թե՞ շրջհարկ, եթե կազմակերպությունն ունենալու է 2 հիմնադիր և 1 աշխատող:
Կոսմետիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խանութը չի կարող է միկրոյի հարկման դաշում գործել, քանի որ առևտուրը չի կարող միկրոհամակարգում գործել եթե Երևանում է։ Աայդ դեպքում ավելի ճիշտ է ԱԱՀ +շահութահարկ:
Երևանում առք և վաճառքը չի կարող միկրոյի դաշտում լինել:
Պետք է գործեք շրջհարկ կամ ԱԱՀ-ի դաշտում, իսկ դա դուք պետք է հաշվարկեք ինչպես է ձեզ հարմար շրջհարկ թե ԱԱՀ կախված գործունեության ծավալից գնորդներից և այլն:
Բարև, Անի ջան, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքում առևտրով զբաղվող սուբյեկտները: Ձեր դեպքում վճարելու եք շրջանառության հարկ հասույթի 5%_ի և անմիջապես ապրանքների հետ կապված ծախսերի 4%-ի տարբերության չափով, բայց ոչ պակաս, քան հասույթի 1,5%-ը:
Երևան քաղաքում առևտրով զբաղվող կազմակերպությունները միկրոյով չեն կարող աշխատել։ Կարող եք աշխատել շրջանառության հարկի կամ ընդհանուր հարկման դաշտում։