Սեդա.
Բարև Ձեզ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում, եթե ես աշխատանքի եմ ընդունվել քաղիրավական պայմանագրով և հիմա հղի եմ, կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդի գումարից: Նշեմ նաև, որ գյուղաբնակ եմ և աշխատում եմ գյուղում: Եվ մեկ հարց էլ. նախկին աշխատատեղից կրճատվել եմ 16.01.2021թ. և աշխատանքի եմ ընդունվել այլ տեղ 15.04.2021թ, ներկա պահին հղի եմ և ցանկանում եմ իմանալ՝ նախկին աշխատատեղից ես կարող եմ թուղթ ներկայացնել դեկրետի գումար ստանալու համար:
Ամեն դեպքում կարող եք օգտվել ֆիզ. արձակուրդի գումարից, սակայն ոչ թե ըստ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի, քանի որ վարձու աշխատող չեք հանդիսանում, այլ ըստ պետական նպաստների մասին օրենքի: Անպայման բյուլետենը վերցրեք ու նպաստ կստանաք որպես չաշխատող անձ: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: Դրանից հետո կարող եք ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը բոլորի համար է, իսկ դրանից հետո ձևակերպել մինչև 2տ.երեխայի խնամքի նպաստը,որը գյուղաբնակ ու գյուղի գրանցում ունեցողների համար 53000 է:
Քանի որ դուք գյուղական համայնքում եք բմակվում և աշխատում, բյուլետենը ստանալուց հետո դիմեք համայնքապետարան և ձեզ նպաստ կնշանակեն։ Քաղիրավական պայմանագիրը հիմք չի տալիս գործատուի մոտից մայրության նպաստ ստանալ։
Բարև Ձեզ, Սեդա: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 23.1. Մայրության նպաստի իրավունքը
1. Մայրության նպաստի իրավունք ունեն`
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ` չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով` չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կազմում է 53 000 դրամ, իսկ գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ 26 500 դրամ:
Նախկին աշխատատեղից տեղեկանք վերցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ Դուք ստանալու եք մայրության նպաստ՝ որպես չաշխատող անձ, և Ձեզ վճարվելու է սահմանված նվազագույն մայրության նպաստ՝ 156 580 դրամ: