Աննա.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը նոր է բացվում: Կազմակերպությունը ունի 1 հիմնադիր, հիմնադրի որոշումով իրեն պետք է նշանակել տնօրեն, իր հետ կնքելով աշխատանքային պայմանագիր: Պետ. ռեգիստրի փաստաթղթի մեջ էլ նշված է, որ ինքը տնօրեն է, հիմա tax service-ում ես պետք է հայտ ուղարկե՞մ՝ իրեն նշանակելով տնօրեն, բայց իրենք ուզում են, որ տնօրեն նշանակեմ մեկ ուրիշի: Ինչպե՞ս վարվեմ:
Նախ տնօրենի նշանակումը իրենց ուզելով չի, հիմնադիրը կարող է լիել տնօրեն կարող է չլինել, եթե տնօրեն գրանցվի, ապա ով էլ լինի դիտարկվելու է որպես վարձու աշխատող ու համապատասխան աշխատավարձ ու դրանից ելնող պահումներ:
Պետք է նորից գնան պետ ռեգիստր ում ուզում են նրան ընտրեն տնօրեն, բայց հիմա ում անունը գրված է վկայականում որպես տնօրեն նրան պիտի գրանցել տնօրեն, հետո կազատեք ու նոր տնօրենին կգրանցեք:
Իսկ եթե մեկ ուրիշին գրանցեմ տնօրեն (հայտ ուղարկեմ), իսկ հիմնադիրը ռեգիստրով ու կանոնադրությամբ մնա տնօրեն՝ ի՞նչ տույժ կամ տուգանք կլինի:
Ոչ մի տույժ կամ տուգանք չի լինի:
Քանի որ ձեզ համար հիմք է հանդիսանում պետ. ռեգիստրի գրանցումը, դուք գրանցման հայտում նշեք հիմնադրի տվյալները։ Պետ. ռեգիստրում փոփոխություն կատարելուց հետո կլուծեք պայմանագիրը և կգրանցեք նոր տնօրեն։
Պետ ռեգիստրով պարտադիր փոփոխություն պետք է արվի նոր տնօրենի, հիմնադիրների որոշում պետք է նաև լինի , կանոնադրությունը պետք է փոխել նոր տնօրենով ու տնօրենին taxservice-ով պետք է գրանցեք