Վերջնահաշվարկ

Անուշ.

Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վերջնահաշվարկի համար կարևոր է միջին աշխատավարձի թիվը, եթե կա վճարելիք բյուլետեն կստանաք, կամ չգնացած արձակուրդ կստանաք:Արձակման նպաստ չի հասնում ազատման դիմում ներկայացնելու դեպքում:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անուշ։ Դա կախված է նրանից, թե որքան արձակուրդ եք կուտակել ընդունման օրվանից։ Տեսեք՝ ազատման ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում Ձեր ստացած բոլոր տեսակի վճարները (բացի բյուլետենի, արձակուրդի վճարներից), և պարգևատրման գումարները (1/12 չափով) պետք է գումարել և բաժանել հաշվառման ենթակա ամիսների թվի վրա՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար, որն էլ բաժանվում է 21-ի կամ 25-ի (հնգօրյայի դեպքում 21-ի, վեցօրյայի դեպքում 25-ի)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար։ Ստացված թիվն էլ բազմապատկվում է կուտակված արձակուրդի օրերի թվով։ Դա չօգտագործված արձակուրդի հատուցումն է, որին գումարվում է Ձեր վերջին աշխատավարձը և պայմանագրի լուծման օրը վճարվում Ձեզ։ Նշեմ նաև, որ հաշվարկը կատարվում է հարկման ենթակա աշխատավարձից (կեղտոտ աշխատավարձից), և հաշվարկից ստացված գումարից հանվում է եկամտային հարկ և դրոշմանիշային վճար (Ձեր դեպքում սոց. վճար չի պահվում)։

karine

Դուք պետք է հաշվեք միջին աշխատավարձը, այսինքն վերջին 12 ամսվա միջինը։ Գտնեք միջին օրականը և բազմապատկեք կուտակած արձակուրդի օրերի թվով։ Ձեր կողմից նշած 100 000 դրամը ոչինչ չի ասում վերջնահաշվարկի մասին։

Nerses

Վերջնահաշվարկը ձեր աշխատած օրերի և չօգտագործված արձակուրդի օրերի գումարն է, պետք է հասկանալ որքան բաց ամիսներ ունեք:

Անահիտ

Ամենակարևորը՝ չեք նշել, երբ է ընդունվել աշխատանքի (օր, ամիս, տարի): Եթե ամեն տարի գնացել է արձակուրդ, ապա ընդունման օրվանից մինչև ապրիլի մեկը կլինի վերջնահաշվարկի կուտակված օրերի քանակը (չօգտագործած արձակուրդային օրեր): Հաշվարկը պետք է կատարել հաշվարկային (կեղտոտ) աշխատավարձից: