Արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել առանց ԱԱՀ

Լուսինե.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, պետք է արտահանում կատարի՝ սննդամթերքի: Հաշիվը գրվու՞մ է առանց ԱԱՀ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Բարև Ձեզ, Լուսինե։ Համաձայն ՀՕ հոդված 65-ի “Արտահանում” մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը հարկվում է ԱԱՀ 0 տոկոս դրույքաչափով։

Համաձայն ՀՕ հոդված 67-ի՝ հարկային հաշիվներ դուրս չեն գրվում ԱԱՀ 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների մասով և հարկային հաշվի փոխարեն կազմվում և Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրվում հաշիվ վավերագրեր։

Tigran

Արտահանումն ազատված է ԱԱՀ-ից, թեկուզև ԱԱՀ վճարող եք, մաքսային փաստաթղթերի փաթեթի կազմումով զբաղվեք և այդ հարցը կլուծվի: Սննդամթերքի արտահանման համար պետք է դիմեք նաև ՍԱՊԾ:

Nerses

Տվյալ գործարքը ազատված է ԱԱՀ-ից:

Նաիրա

Տվյալ դեպքում հաշիվ վավերագիր եք դուրս գրում: