Աստղիկ.
Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։
Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։
2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։
Հողամասի ձեռք բերում դտ 115 կտ 521։ Հողամասը որոշ բացառություններով, ինչպիսիք են թափոնների համար նախատեսված տարածքներն ու ամբարները, ունի անսահմանափակ օգտակար ծառայություն, հետևաբար չի մաշեցվում: Իսկ ի՞նչ ակտիվի մաշվածության ձևակերպման մասին է, պետք է հստակ գրել:
Մաշվածության մասին խնդիրն առանձին է, ուղղակի իրար հետ են հրապարակվել, խոսքը հիմնական միջոցների մաշվածության մասին է:
Հիմնական միջոցների մաշվածության ձևակերպում՝ դտ 112 կտ 111,
Իսկ ինչպե՞ս կձևակերպենք հողամասի ձեռքբերումը, բայց դրա դիմաց չվճարելը:
Վերևում գրել եմ, ուշադիր նայեք:
Բարի երեկո։ Եկեք ճշտենք, թե ինչ նշանակության հողամաս է, և 2 000 000 դրամը հողամասի հաշվեկշռային արժեքն է, թե” սկզբնական։ Ըստ այդմ նոր կտրվեն ձևակերպումները։
Սիրելի Մելինե, 2 000 000 դրամը հողամասի արժեքն է, որը չի վճարվել:
Դտ_մաշվածության գծով ծախս (712,713,811,….) Կտ_112