Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում

Մարա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրները:
1. Կազմակերպության համախառն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմում է 9,5 մլն դրամ, շահութահարկի դրույքաչափը՝ 20%։ Հաշվել զուտ շահույթը։

  1. Ձեռնարկության ընդհանուր ծախսերն ըստ պլանի 1-ին տարում կկազմեն 50 000 հազ. դրամ, որից 0,3 մասը կկազմեն հաստատուն ծախսերը։ Ըստ պլանի երկրորդ տարում արտադրության ծավալները կաճեն 2 անգամ: Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում։
    Կանխավ շնորհակալություն:
Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 Զուտ շահույթը կլինի 9,5*0,2=1,9մլն շահութահարկը։Որից հետո 9,5-1,9=7,6մլն կլինի զուտ շահույթը։ Սակայն այսպես չեն լուծում, սկզբում պետք է ունենաս հասույթը հանես ծախսերը, որ լինի համախառն շահույթ, նոր դրանից հետո հաշվում շահույթը հարկումից հետո, իսկ դրանից կարող է շահաբաժին վճարվել կամ չվճարվել:
2 Եթե Ըստ պլանի երկրորդ տարում արտադրության ծավալները կաճեն 2 անգամ: Ապա հարց է առաջանում թե արտադրության ծավալների աճին համամասնորեն որքան են փոխվում փոփոխուն ծախսերը, այդ հարցում որորշակի համամասնություն է գործում, այդ տվյալի բացակայության դեպքում հնարավոր չի ճիշտ հաշվել թե Որքա՞ն կկազմեն պլանային ծախսերը 2-րդ տարում։