Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե.

Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար.
1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ:
2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ:
3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների:
4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ:
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Ի՞նչ վճարներ պետք կատարեմ:
ԱԱՀ, հնարավոր է բնապահպանական հարկ, կախված է դրանց ապրանքային կոդերից:
2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. անձ, թե՞ ԱՁ:
Ավելի ճիշտ է ներմուծել որպես ԱՁ:
3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների:
Դա միայն ֆիզ. անձանց համար է ու մեկ անգամ:
4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ:
Այո, օնլայն վաճառքը ևս սովորական վաճառք է, կան հարկային վճարներ, ու ՀԴՄ-ի պահանջ:

Nerses

Ի՞նչ վճարներ պետք կատարեմ – ներմուծման գումարի 20 տոկոսը պետք է վճարեք:
Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. անձ, թե՞ ԱՁ – եթե ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվում չեք կարող ֆիզ. անձով ներմուծել:
Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների – ֆիզ. անձի դեպքում կա, ԱՁ-ի դեպքում՝ ոչ:
Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ – այո: