Անուշ․
Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։
Շնորհակալություն։
Հարկայինին ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով են ներկայացվում։
ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն – հարկման համակարգը նույնն է երկուսի համար:
Իմ կարծիքով ավելի լավ է ՍՊԸ բացեք, հյուրատան կառուցումից հետո էլ նույն ՍՊԸ-ով կշարունակեք գործնեությունը: