Տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձև

Բարև Ձեզ։
Ո՞վ մանրամասն կբացատրի տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձևը՝
ՎԳ=ՄԳ/ՆԳ×Ծ×Ք
Տվյալ գների մեջ ԱԱՀ-ն մտնու՞մ է, թե՞ ոչ։
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1) ՎԳ-ն պայմանագրով սահմանված առանձին տեսակի ծառայությունների մատուցման դիմաց վճարվող գումարն է.
2) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած հանրագումարային գինն է.
3) ՆԳ-ն ծառայության մատուցման համար սահմանված առավելագույն միավոր գների հանրագումարն է.
4) Ծ-ն մատուցված ծառայության առավելագույն միավորի գինն է.
5) Ք-ն մատուցված ծառայության քանակն է.
Տվյալ գների մեջ ԱԱՀ-ն մտնում է, եթե ընտրված մասնակիցը ԱԱՀ-ով է գին ներկայացրել ու գործում է ընդհանուր հարկման համակարգում։

Արմեն

Օրինակ եթե տենդերի գինը 1000դ է, իսկ X ծառայության արժեքը ըստ տենդերի 100դ, ես առաջարկում եմ 900+180(ԱԱՀ)=1080դ, ապա էս դեպքում X ծառայության համար ՎԳ- որոշվում է հետևյալ կերպ

ՎԳ=ՄԳ/ՆԳ*Ծ*Ք,
որտեղ ՄԳ=1080դ; ՆԳ=1000դ; Ծ=100դ; Ք=1
ՎԳ=1080/1000*100*1=108դ
Խնդրում եմ ասես ամեն ի՞նչ ճիշտ եմ հասկացել։

Tigran

Այո,տենդերի մասնակիցը ներկայացնում է գնային առաջարկ միայն ՄԳ-ի մասով:

Արմեն

Այս դեպքում ստացվում է, որ ՄԳ>ՆԳ, այսինքն միակ մասնակցի դեպքում կանչելու են բանակցությունների։ Այդպես չէ՞։

Tigran

Այո, որ գոնե առավելագույն կամ դրան մոտ գնով համաձայնվելու դեպքում կկնքեն պայմանագիր:

Արմեն

Շատ շնորհակալ եմ, Տիգրան ջան: