Վերջնահաշվարկ

Liana.

Խնդրում եմ, կասեք՝ եթե աշխատողը 6 ամիս աշխատել է 13.10.2020-13.03.2021թ. վերջնահաշվարկը ինչպե՞ս է լինում: Գրանցված աշխատող է եղել, 6 աշխատանքային օր էլ աշխատանքի է գնացել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Լիանա Ձեզ հասնում է վերջնահաշվարկ 10 օրվա կտրվածքով` համաձայն ԱՕ

Tigran

Հասնում է միայն 1-13.03.2021թ. օրերի համար աշխատավարձի գումարը, արձակուրդի օրեր չի հասնում:

Մարիաննա

Բարև Ձեզ, Լիանա: Նույնիսկ 1 ամիս աշխատելու դեպքում աշխատողի հետ կատարվում է վերջնահաշվարկ: Այսպես՝ գումարում եք 01.11.2020-28.02.2021թթ. ընթացքում ստացած աշխատավարձերը, հավելավճարները, հավելումները (կեղտոտ վճարների մասին է խոսքը), պարգևավճարները (1/12 մասով) և բաժանում 4-ի (4 ամիս է աշխատողը լիարժեք աշխատել): Կստանաք միջին ամսական աշխատավարձը, որը պետք է պակաս չլինի նվազագույն ամսական աշխատավարձից (93 289-ից կամ ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում 47 651-ից, սոց. վճար վճարողների դեպքում), դա էլ պետք է բաժանել 25-ի (վեցօրյայի դեպքում՝ 25-ի, հնգօրյայի դեպքում՝ 21-ի)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար: Ստացած գումարն էլ բազմապատկում եք 10-ով (աշխատողը կուտակել է 10 օր արձակուրդ): Հաշվարկված գումարից հանում եք 22 % եկամտային հարկը, 3.5 % սոց. վճարը (եթե սոց. վճար վճարող է), դրոշմանիշային վճարը և ստանում եք վճարման ենթակա գումարը: Դրան գումարվում է նաև վերջին չվճարված աշխատավարձը և պայմանագրի լուծման օրը վճարվում աշխատողին: