Արա.
ՔՊ կատարողը կարո՞ղ է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ է նշանակում հետևյալ տողը “ՔՊ. Կատարողը կարող է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը”: Այսինքն, եթե աշխատանք մատուցողը ներգրավի այլ անձանց այդ աշխատանքի կատարման համար, ապա ներգրաված աշխատակիցներին չգրանցելու և նրանց մասով պահումներ չկատարելու համար գործատուն որևէ պատասխանատվության չի՞ ենթարկվի, թե՞ այդ մարդկանց չգրանցելը կարող է դիտարկվել որպես օրենքի խաղտում:
Ես հետևյալ կերպ եմ հասկանում, եթե ինչ որ մի մասնագիտացված կառույց գա պայմանագրով աշխատանք կատարելու, նա կարող է ներգրավվել այդ աշխատանքներում, այդ դեպքում ում կողմից պետք է նա վճարվի, այս հարցը ու երրորդ անձանց հետ աշխատելու համաձայնությունները գրավոր ամրագրվելու են, թե ոչ: Եթե կա պայմանագիր, ապա էլ չգրանցման խնդիր չեմ տեսնում: ՔՊ հապավումը մի գրեք, հիմա դա դավաճան ու նման այլ բառերի հոմանիշ է ընկալվում՝ պարզ գրեք քաղիրավական պայմանագիր:
Ճիշտ նկատեցիք ՔՊ-ի հարցով…, իսկ, եթե աշխատանքները կատարվելու են ոչ թե մասնագիտացված կառույցի, այլ մեկ անձի կողմից` տվյալ պարագայում ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել հետագայում խնդիրներից խուսափելու համար։
Ամեն դեպքում, եթե ժամանակվոր աշխատանք է ու պարբերական բնույթ ունի/չունի ավելի լավ է գոնե քաղիրավականով, որպես գործարքային վարձատրություն ձևակերպվի, քանի որ աշխատողի ստուգումը զգուշացնելով չի այն, հասկանալի է որ պահումները շատ են ստացվում:
Իմ կարծիքով, եթե դուք մեկի հետ կնքել եք աշխատանքների կատարման մասին քաղիրավական պայմանագիր, ապա դուք պատասխանատվություն եք կրում միայն այդ աշխատողի նկատմամբ։ Չէ որ երկրորդին դուք չեք վարձատրում։ Ով ներգրավել է այդ աշխատանքներին, ուրեմն նա էլ կվարձատրի։ Կամ կնքեք երկուսի հետ էլ պայմանագիր համամասնորեն ըստ կատարած աշխատանքի գումարը բաժանեք երկուսի միջև։