Աշխատանքային պայմանագրում գրվում է մաքուր, թե՞ կեղտոտ աշխատավարձը

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Աշխատանքային պայմանագրում ֆիքսվող հիմնական աշխատավարձի չափը ներառու՞մ է արդյոք օրենքով նախատեսված հարկերը, պարտադիր վճարները: Այլ կերպ ասած` աշխատանքային պայմանագրում ֆիքսվում է մաքուր, թե՞ կեղտոտ աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ArmanTom

Երկու տարբերակով էլ կարող էք։ Բայց պարտադիր նշեք հարկերը և պարտադիր վճարները մեջը կամ առանց դրանց։ Բայց ճիշտ և հեշտ հաշվելու համար կեղտոտը ավելի լավ է։

Tigran

Աշխատանքային պայմանագրում ֆիքսվում է Ձեր ասած կեղտոտ, մեր հասկացությամբ հաշվարկային աշխատավարձը:

Սյուզաննան

Շնորհակալ եմ շատ, ուղղակի կխնդրեի, եթե հնարավոր է հուշեիք ո՞ր օրենքով է սահմանված դա: Ես նայում եմ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, եկամտային հարկի մասին ՀՀ օրենքը, հստակ չէ գրված, միայն նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքում կա կետ, դա էլ ըստ իս վերաբերվում է նվազագույն աշխատավարձին:

Tigran

Հաշվարկային աշխատավարձը որևէ հստակ իրավական ակտով չի կարող սահմանվել, քանի որ եթե նվազագույնի օրենքը սահմանում է, որ վարձատրման ներքևի չափը չի կարող լինել 68 000-ից, որը չի ներառում հարկերը ու պարտադիր վճարները, լրացուցիչ վարձատրությունը, քանի որ տարբեր աշխատանքերի համար կան սահմանված հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ: Այն կապակցված է՝ այո, աշխատանքային օրենսգիքի հետ, կան ծանր աշխատանքներ, վնասակար աշխատանքներ և այլն: Պետք է ելնել տվյալ աշխատատեղի բնույթից ու կատարելիք գործառույթների շրջանակից: Եկամտային հարկի օրենք չկա, հիմա դրա փոխարեն հարկային օրենսգիրքն է:

Nerses

Այո, կեղտոտը:

Ալլա

Ոչ մի օրենքով դա չի արտացոլվում, դա որոշվում է կողմերի համաձայնությամբ: