Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ես 10 տարի նույն ընկերությունում գրանցված աշխատող եմ եղել, վերջին 1 տարում գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում։ Եթե խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալուց 1 ամիս անց իմ ցանկությամբ դուրս եմ գալիս աշխատանքից, ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը։ Նշեմ, որ ամեն տարի օգտվել եմ ինձ հասանելիք արձակուրդից, աշխատավարձի չափը տարբեր է եղել՝ վերջին մեկ տարում միջինում 350 000 դրամ եմ ստացել։ Շնորհակալություն
Այդ դեպքում ավելի ճիշտ կլինի արձակուրդ վերցնեք նոր դուրս գաք:
Հարգելի Սոնա, չեք գրել ամենակարևոր պայմանը, Ձեր աշխատանքի ընդունման օրը և ամիսը, վերջին արձակուրդի ամիսը, հղիության բյուլետենի ժամանակահատվածը:
Ավելի լավ կլինի,եթե արձակուրդ գնաք ու նոր վերջնահաշվարկ հաշվեք։
Եթե օգտվել եք բոլոր արձակուրդներից, ապա կստանաք միայն այդ մեկ ամսվա համար հասանելիք արձակուրդայինը: