Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ:
1. Ի՞նչ խորհուրդ կտաք՝ թամադան, որ մտնի հարկային դաշտ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Տարեկան եկամուտը մոտ 2 մլն դրամ է, և ՀԴՄ պետք է, թե՞ ոչ: Միայն հաշիվ դուրս գրելը բավակա՞ն է:
2-րդ հարց: Անձը կարո՞ղ է լիցենզիա ձեռք բերել, որպեսզի զույգերի ամուսնությունը օրինականացնի, այսինքն՝ տվյալ անձը զագսավորի և տա զագսի վկայական: Նման իրավունք կա՞:
1. Այո, միկրոյով կարող է աշխատել, հայերեն կոչվում է՝ խնջույքավարների գործունեություն, ՀԴՄ պետք չէ: Միայն հաշիվ դուրս գրելը բավական է, թղթային եղանակով հաշիվ ֆակտուրա:
2. Այսինքն՝ ուզում եք զագսի բիզնես անե՞լ: Կներեք, եղածը խնդրահարույց կառույց է, որ ժամանակին չկար, ինչ էր եղել, երևի Ուկուպնիկի երգին ծանոթ կլինեք, ժամանակին այդ թեմայով լավ երգ կար:
Սա էլ երգը
))))))))))))
Շատ մերսի, Տիգրան ջան…Ուկուպնիկը լավն էր))))))