Արփի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց և, եթե առնչվել եք նմանատիպ հարցի՝ խնդրում եմ արձագանքեք: 3-րդ երկրից ներմուծվել են ապրանքի նմուշներ (տեստերներ), որոնք օգտագործվել են ապրանքի իրացման փուլում հաճախորդներին սպասարկելու ընթացքում: Իհարկե ինվոյսում նշված է, որ տեստերներ են և գինը 1$ է նշված և այդ նույն արժեքով էլ մաքսազերծվել է: Խնդրում եմ հուշեք, թե՞ օգտագործված տեստերները ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել: Շնորհակալություն:
Սովորական կարգով, որպես փոքրարժեք առարկաներ, չէ որ չեք վաճառել, մի գուցե որպես գովազդի կամ մարկեթինգի ծախս: Կուզենայի հասկանալ՝ ի՞նչ է նկատի առնվել տեստերների անվան տակ:
Տեստերները վաճառքի ենթակա ապրանքների ծավալային և քաշային փոքր տեսակն են, որոնցից որպես փորձանմուշ օգտվում են գնորդները վաճառքի ենթակա ապրանքի վերաբերյալ կարծիք կազմելու համար: