Արփինե.
Բարև Ձեզ։ Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ որպես աշխատողի ամսական հաստիք հիմք ենք ընդունում հաշվարկային աշխատավարձը, որը ներկայացնում են եկամտայինի հաշվարկի ժամանակ, թե՞ հաշվարկայինից հանում ենք հարկերը և մաքուր վճարված աշխատավարձի չափն ենք հիմք ընդունում։
Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ վերցվում է վերջին 12 ամիսների միջին աշխատավարձը:
Այսինքն` հաշվարկայինից, շնորհակալ եմ շատ, իսկ միայն եկամտային հարկի պահում է պե՞տք անել, թե՞ դրոշմանիշային վճար էլ ենք պահելու։
Դրոշմանիշային վճար էլ եք պահելու, եթե վերաբերում է 2021 թվականին՝ հուվարից սկսած:
Բարև ձեզ, Տիգրան, եթե հունվար ամսվա մեջ վճարվում է մայրության նպաստ և աշխատավարձ, դրոշմանիշային վճարի սանդղակը որաշվում է ընդհանուր գումարից, թե՞ այդ ամսվա աշխատավարձից:
Դրոշմանիշային վճարի սանդղակը որոշվում է ընդհանուր գումարից, եթե վերաբերում է 2021թ. հունվար ամսին:
Շնորհակալություն, Տիգրան ջան, կուղարկե՞ք օրենքի հղում, որ նպաստից պահվում է դրոշմանիշային վճար:
Օրենքի հղումը, որ նպաստից պահվում է դրոշմանիշային վճար:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը: