Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ավտոտեխսպասարկում է իրականացնում (ոչ մետաղադրամով), աշխատում է միկրոյով։ Այժմ ցանկանում է համակարգչային խաղեր բացել՝ ոչ մետաղադրամով, և տվյալ սրահում վաճառել պատրաստի սառը սուրճ և ուտելիքներ։ Արդյոք հնարավո՞ր է շարունակել միկրոհամակարգում աշխատել, եթե ավտոտեխսպասարկում է, խաղեր և հանրային սնունդ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, չեք կարող շարունակել միկրոհամակարգում աշխատել, խաղերը և պատրաստի սառը սուրճը և ուտելիքները դա արդեն առևտուր ու ծառայություններ են։ Պետք է գործեք շրջհարկի համակարգում:

Դիանա

Տիգրան ջան, կարո՞ղ ես ասել, ընթացիկ նորոգումը համարվում է միկրոձեռ. սուբյեկտ։

Tigran

Այո, առանձին վերցված:

Hasmik

Հարգելի Տիգրան, Ա/Ձ֊ գործում է մարզում, կարո՞ղ է հանրային սննդի գործունեություն իրականացնել միկրոհամակարգում։ Իսկ համակարգչային խաղերը որպես ծառայության մատուցում հնարավո՞ր չէ միկրոհամակարգում իրականացնել։

Tigran

Մարզում կարող է հանրային սննդի գործունեությունը իրականացվել միկրոհամակարգում, օրենքը Երևանի համար է սահմանափակել։ Կարծում եմ՝ ոչ, համակարգչային խաղերը կարող են դիտվել որպես համանման այլ ծառայությունների մատուցում։ Համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեություն 93.29.3

Hasmik

Շնորհակալություն պատասխանի համար։

Մար

իսկ սուրճի ապարատը արտոնագրո՞վ է։