Արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պետք է շահութահարկ և սոց. վճար վճարի

Նաիրա.

Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Շեմը չի գերազանցել: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն տարեկան 240 և 244 ձևերը պե՞տք է ուղարկի, այսինքն՝ շահութահարկ և սոց. վճարները պե՞տք է վճարի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շահութահարկ չպետք է վճարի, սոց. վճարները պետք է վճարի: Ա/Ձ-ն տարեկան 240 ձևը պետք է ուղարկի, 244 ձևը՝ ոչ, չպետք է ուղարկի:

Tigran

Չեք նշել, որ համակարգում եք գործում, իմ գրածը վերաբերում է, եթե ԱԱՀ դաշտում եք:

Գայանե

Սոց. վճար պետք է վճարի, իսկ շահույթահարկ՝ ոչ։

Նաիրա

Հարգելի գործընկեր,
Ա/Ձ-ն 2020թ-ի համար ռեժիմի հայտարարություն չի ներկայացրել, համակարգը նրան ճանաչել է ԱԱՀ վճարող, այնուհետև որպեսզի հասկանա, որ գյուղատնտեսական արտադրանք արտադրող է ուղարկվել է 216. Ձևը /ԱԱՀ վճարող չհամարվող ու ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողի՝ հարկային մարմնի կողմից որպես ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառումը չեղյալ համարելու մասին դիմում/:

Tigran

Եթե 216 ձևը ներկայացրել եք, ուրեմն հայտնվել եք շրջհարկի համակարգում: Այդ դեպքում 244 ձևը պետք է ներկայացնեք, սակայն ամսական 5 000 շահութահարկ ու 5 000 սոց. վճարները, եթե հասնում է, վճարել եք, այդ տվյալները ներկայացվում են դրա մեջ: Իսկ շահութահարկի մասով ԱԱՀ դաշտում գտնվելու դեպքում չէիք վճարի, սակայն 240-ը կներկայացնեիք: Նկատի առեք, որ դրոշմանիշայինը պետք է վճարեք ըստ տարեկան շրջանառության շեմի, 12 000 չի, հանկարծ չշփոթվեք, օրենքը վերջին օրով փոխել են: