Ինչպե՞ս որոշել ռոյալթին

Մարի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Հանքաքարում պղնձի պարունակությունը կազմում է Cu 0,4% /K կ.հ./: Տարեկան մարվող պաշարների քանակը կազմում է 50 հազ. տոննա: Հարստացուցիչ ֆաբրիկայում կորզման գործակիցը /K կ.ֆ./ կազմում է 0.5, մետալուրգիական գործարանում /K կ.մ/ 0.75: 1 տ. պղնձի գինը կազմում է Cu = 6 000 $/տ.: Խտանյութի ինքնարժեքը կազմում է հասույթի 75%: Որոշել ռոյալթին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

50 000 * 0,5 կորզման գործակիցը /K կ.ֆ./ – 25 000 տոննա, 25 000 * 0,75 – 18 750 տոննա, խտանյութի ինքնարժեքը 6 000 / 100 * 75 – 4 500 դոլար, ռոյալթի 4 500 * 18 750 – 84 375 000 դոլար

Մարի

Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը, կանխավ շնորհակալություն:
Բնօգտագործող ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում Շինանյութերի հանքավայրից իրականացրել է ցեմենտի հումքի արդյունահանում 6 520 մ խորանարդ և կավի արդյունահանում 2 250մ խորանադ /գերազանցել է ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված ծավալները/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ. առաջին եռամսյակի համար վճարման ենթակա բնօգտագործման վճարը:
Որ խնդրեմ ուղղություն ցույց կտաք:

Tigran

Մարի ջան, էս օրերին մի քիչ խառն եմ եղել դրա պատճառով ուշ եմ տեսել երկրորդը, կարող ես նաև զանգել 099455932: Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր. Ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ) Դրույքաչափը 6%: Կավեր Դրույքաչափը 4%:
բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր. Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ, Դրույքաչափը 360 դրամ, Կավեր Դրույքաչափը 90 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից՝ Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար կիրառվող բնօգտագործման վճարի հաստատուն դրույքաչափերը որոշվում են որպես սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: Տվյալ դեպքում պետք է կիրառենք հաստատագրված դրույքաչափերը, քանի որ հումքի գները չգիտենք, գիտենք ծավալները: Ցեմենտի հումքի արդյունահանման հաշվով 6 520 մխոր. * 360 կամ 2347200, իսկ կավի արդյունահանման հաշվով 90 * 2 250 կամ 202500 դրամ:

Tigran

Մի լրացում կարևորը բաց մնաց, սրանք էլ պետք է բազմապատկել 1.3 գործակցով, ճիշտը կլինի ցեմենտի հումքի արդյունահանման հաշվով 6 520 մխոր. * 360 * 1,3 կամ 3051360, իսկ կավի արդյունահանման հաշվով 90 * 2 250 * 1,3 կամ 263250 դրամ:
Տվյալ դեպքում պետք է կիրառենք հաստատագրված դրույքաչափերը, քանի որ հումքի գները չգիտենք, գիտենք ծավալները: