Շուշան.
Բարև Ձեզ, ես հիմա գտնվում եմ դեկրետի մեջ, և այն կավարտվի նոյեմբերի 27-ին: Գործատուն կարո՞ղ է ինձ ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տալը, եթե ես դա եմ ցանկանում, այլ ոչ թե վերադառնամ աշխատանքիս։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Շուշան.
Բարև Ձեզ, ես հիմա գտնվում եմ դեկրետի մեջ, և այն կավարտվի նոյեմբերի 27-ին: Գործատուն կարո՞ղ է ինձ ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տալը, եթե ես դա եմ ցանկանում, այլ ոչ թե վերադառնամ աշխատանքիս։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Շուշան, գործատուն չի կարող Ձեզ ազատել աշխատանքից, քանի որ Դուք իրավունք ունեք օգտվել մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդից։ Նախքան երեխայի 2 տ դառնալը, Դուք պետք է նախապես դիմեք գործատուին, որ ցանկանում եք արձակուրդը շարունակել մինչև երեխայի 3 տ. դառնալը։ Ձեր աշխատանքի վերադառնալը չի կարող պայմանավորված լինել միայն գործատուի ցանկությամբ, դա պետք է լինի Ձեր համաձայնությամբ։
Ոչ, չի կարող, զգուշացրեք հրամանը ձևակերպեք՝ 28.11-ից հաջորդող օրվանից ձևակերպեք մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդը, որ այն ներկայացնեք սոցապ:
Գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազատել իր նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված հիմքերով: Այս դեպքում, գործատուն պարտավոր է նաև ծանուցել աշխատողին աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում:
Ինչ վերաբերում է «ստիպելուն», ապա գործատուն նման իրավունք չունի, վերջինս կարող է աշխատողին աշխատանքից ազատելու միայն օրինական հիմքերի առկայության դեպքում։ Հավելենք նաև, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելու որոշումը, որի հետ աշխատողը համաձայն չէ, կարող է բողոքարկվել դատական կարգով։
Ազատելու իրավունք չունի, խնամքի իրավունքից օգտվել կամ հրաժարվելը Ձեր ընտրությունն է։
Գործատուն չի կարող ազատել, իսկ եթե դուք ցանկանում եք վերադառնալ աշխատանքի՝ դա Ձեր իրավունքն է և ցանկությունը: