Կարելի՞ է արդյոք ժամանակավոր դադարեցնել Ա/Ձ-ն

Զառա.

Բարև Ձեզ, խնդրում եմ կօգնեք հասկանալ։ ԱՁ-ն ունի տուգանք չվճարված 600 հզ. դրամ հդմ չտպելու համար, որպեսզի այս պահին դա չվճարենք ու տուգանք չգա, կարո՞ղ ենք ժամանակավոր դադարեցնել ԱՁ-ն: Դա տարբերա՞կ է: Շնորհակալ եմ նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՁ կարող եք դադարեցնել, բայց տուգանքը այսպես թե այնպես պետք է վճարեք, որովհետև դադարեցնելուց հաշվարկը չի կանգնում:

Իննա

Դա տարբերակ չէ, տուգանքը ուժը չի կորցնում և չվճարելու դեպքում տույժը կուտակվում է:

Tigran

Ժամանակավոր դադարեցումով տուգանքի գանձումից չեք խուսափի, մի գուցե բոբողարկեիք ակտը, ժամանակ կշահեիք համ էլ կհամոզեիք, որ այն ֆինանսական էական բեռ է ձեզ համար, մի գուցե մի մասը գանձեին:

Nerses

ԱՁ-ի դադարեցումը հիմք չէ տուգանքը չվճարելու կամ երկարաձգելու համար, վճարեք տուգանքը որպեսզի չավելանա:

Anushik

ԱՁ-ն կարող եք դադարեցնել, տուգանքի վրա տույժ, տուգանք չի ավելանում:

karine

Ցանկացած ժամանակ Ա/Ձ-ն կարող է հայտարարություն տալ և դադարացնել աշխատանքը։ Ձեր պարագայում դա անելու իմաստ չկա, քանի որ միևնույնն է տուգանքը պարտավոր եք վճարել։ Կարելի է դիմել Ձեր հարկային բաժանմունքի իրավաբանական բաժին հարցին լուծում տալու համար։

Գայանե

Ա/Ձ-ն կարող եք դադարեցնել, բայց տուգանքը վճարեք, որպեսզի վրան գումար չավելանա։