Արդյո՞ք տրվում է անաշխատունակության թերթիկ

Անահիտ.

Մանկապարտեզները փակ են քովիդ 19-ի պատճառով, իսկ երեխայի մայրն աշխատում է, արդյո՞ք մորը տրվում է անաշխատունակության թերթիկ, եթե ոչ, ո՞րն է լուծումը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր, հոր կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս:

Anushik

Անաշխատունակության թերթիկ չի կարող տրվել։ Մայրը կարող է օգտվել իր ամենամյա արձակուրդից կամ չվճարվող արձակուրդ վերցնել:

Ալլա

Անաշխատունակության թերթիկը մորը տրամադրվում է հիվանդ երեխային խնամելու դեպքում, այս դեպքում մայրը կարող է օգտվել միայն վճարվող կամ չվճարվող արձակուրդից:

Tigran

Երեխայի մորը չի տրվում անաշխատունակության թերթիկ, լուծում կարող է լինել այն որ կամ դայակ վարձի կամ հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպվի հեռավար:

Իննա

Անաշխատունակության թերթիկի հիմք չկա, կարող է օգտվել օգտվել մինչև երեխայի երեք տարեկան դառնալը խնամքի արձակուրդից, եթե տարիքային պայմանները բավարար են։

Գայանե

Այո, տրվում է։

karine

Առողջ երեխայի խնամքի համար ծնողին անաշխատունակության թերթիկ չի տրվում։ Միակ լուծումը հերթական կամ չվճարվող արձակուրդ ձևակերպելն է։