Ո՞վ է վճարում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի սոցիալական վճարը

Meline.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ամսական 3000 դրամները /սոցիալական վճար/ գործատուն է վճարում, թե՞ աշխատողը: Եթե հնարավոր է օրենքի հղում տվեք: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կուտակային կենսաթոշակների մասին օրենք հ. 6
Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

Nerses

Վճարում է գործատուն:

Ալլա

Գործատուն է վճարում, բայց մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը:

Իննա

Մինչև երեխայի 2 տարեկան դառնալը վճարում է գործատուն

Мариам Симонян

Վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը, և վճարվում է գործատուի կողմից:

Anushik

Վճարում է գործատուն՝ համաձայն Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի:

karine

Վճարում է գործատուն մինչև երեխայի 2 տարին լրանալը։

Գայանե

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ hոդվածի 10-րդ մասի գործատուն, որպես մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով:

Աննա

Մինչև երեխայի երկու տարեկան դառնալը վճարում է գործատուն: