Հաշվապահի փոխարինում

Աննա.

ՍՊԸ-ում տնօրենը կարո՞ղ է լինել նաև հաշվապահ, եթե ոչ, ապա կարո՞ղ է փոխարինել այն դեպքում, երբ հաշվապահը գնում է հետծննդյան արձակուրդի կամ դեկրետի:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Բացի տնօրենից գրեթե բոլոր աշխատակիցները կարող են փոխարինել հաշվապահին, իսկ տնօրենը` ոչ:

Ռաֆիկ

Հարգելի Աննա.
Տնօրենը կարող է համատեղել գլխավոր հաշվապահի պաշտոնը, հետևաբար կարող է նաև փոխարինել արձակուրդում գտնվող հաշվապահին։

«Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
– կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
– կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
– հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
– անձամբ:»
(«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, 26.12.02, ՀՕ-515-Ն)