Անահիտ.
Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։
+
Չգիտեմ, որ էլեկտրոնային դրամապանակով եք աշխատելու, բայց հիմնականում էլեկտրոնային դրամապանակներից կարելի է բանկ փոխանցում կատարել ու կանխիկացնել, այդ դեպքում, ո՞նց եք ստանալու Ձեր հասանելիք գումարները, անձնական բանկային քարտ էլ չեք ունենալու:
Ոչ, խնդիր չէ: Հաշվեհամար պարտադիր է ունենալ, կարող եք նայել ՀՀ ՀՕ հոդված 55, որպեսզի հասկանաք, թե ինչպիսի հաշիվ գրեք ծառայությունը մատուցելու համար:
Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում (օտարերկրյա կազմակերպությունների հետ) աշխատելու համար, որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ։ Գրանցվել եմ այս կայքում, լրացրել եմ շրջանառության հարկով աշխատելու դիմում։ Գործընկերս, որը հանդիսանում է եվրոպական մարքեթինգային կազմակերպություն, ցանկանում է, որ ես ուղարկեմ իրեն ինվոյս` մատուցված ծառայությունների դիմաց։ Այդ ինվոյսը պետք է լինի անգլերեն լեզվով, որտեղ պետք է նշված լինի ծառայության անունը, ժամերի քանակը և ռեկվիզիտներ։ Կասեք` արդյո՞ք անհրաժեշտ է հատուկ ինվոյս, թե՞ կարող եմ օգտագործել ստանդարտ անգլալեզու ինվոյս, և որտե՞ղ պետք է ուղարկեմ արդեն իսկ կնքված ինվոյսը, որպեսզի հետագայում վճարեմ հարկերը։
Կանխավ շնորհակալություն:
Կարող եք օգտագործել ստանդարտ անգլալեզու ինվոյս, բայց զուգահեռ պետք է նաև էլեկտրոնային ներկայացնեք այդ արտարժույթին համապատասխան դրամային արտահատությամբ հաշիվ վավերագիր:
Առաջնորդվեք հետևյալ որոշումով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 9 ապրիլի 2020 թվականի N 547-Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ