Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը երկրի ռազմական դրությունից ելնելով ընկերության վարչական շենքում հերթապահության է նշանակվել` նրա համար հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ani

+

Tigran

Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով: Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
ԱՕ հ. 149 1. Հատուկ դեպքերում` կազմակերպությունում աշխատանքային կարգապահությունը կամ անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իսկ աշխատողի համաձայնությամբ` ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ, աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը:
2. Հերթապահության ժամանակը կազմակերպությունում աշխատանքային օրվա (հերթափոխի) հետ միասին, եթե հերթապահությունը կատարվում է աշխատանքային օրն ավարտվելուց հետո, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային օրվա (հերթափոխի) տևողությունը, իսկ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին հերթապահության տևողությունը կազմակերպությունում կամ տանը չի կարող գերազանցել օրական 8 ժամը: Հերթապահության ժամանակը կազմակերպությունում հավասարեցվում է աշխատաժամանակին, իսկ տանը` ոչ պակաս, քան աշխատաժամանակի կեսին:
3. Տանը կամ կազմակերպությունում սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ, 141-րդ հոդվածներով և 143-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակը գերազանցող տևողությամբ հերթապահության համար առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այդ նույն տևողությամբ հանգստի ժամանակ, կամ աշխատողի ցանկությամբ այդ հանգստի ժամանակը կարող է գումարվել ամենամյա արձակուրդին կամ վճարվել որպես արտաժամյա աշխատանք:
4. Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Ձևակերպեք հետևյալ կերպ, հղում կառավարության որոշմանը, հիմնավորում հանգամանք ելնելով կազմակերպության բնույթից, ներքոհիշյալ աշխատակիցների համար սահմանել կամ ներգրավել հերթապահության, լրացնել վարձատրությանը կամ հանգստին վերաբերող դրույթը՝ ելնելով 3-րդ կետի նորմից:

Ալլա

Այո, հրաման պետք է տրվի, որտեղ նշվի հերթապահության վայրը, ժամանակը, օրերը։

karine

Հերթապահության համար տրվում է հրաման, որում նշվում է հերթապահողի անունը, վայրը, ամիս ամսաթիվը։ Եթե հերթապահելու են տարբեր աշխատակիցներ, ապա պետք է կազմել հերթապահության գրաֆիկ։

Nerses

Այո, պետք է տրվի հրաման, կարող եք ազատ ոճով շարադրել փոփոխության վերաբերյալ:

Իննա

Այո, հրաման տրվում է ։
Անուն Ազգանուն, հերթապահել — կազմակերպության — ստորաբաժանմունքում ամսաթվից-ամսաթիվ, ժամից-ժամ: