Ե՞րբ պետք է տալ արձակուրդի հայտը

Արամ.

Բարև Ձեզ: Աշխատակիցը նոյեմբերի 1-ից գնալու է չվճարվող արձակուրդ, /իր հաշվին/ տևողությունը 1 ամիս: Ե՞րբ պետք է տալ հայտը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արամ

+

Քնարիկ

Իր հաշվին արձակուրդը պետք է հիմնավորել հրամանով, դրանից հետո հայտ կարող եք ներկայացնել մինչև հաջորդ ամսվա 20-ը, հաշվետվության համար, քանի որ աշխատավարձը լինում է զրո և աշխատած ժամերն էլ՝ զրո:

Ալլա

Մինչև դեկտեմբերի 20-ը:

Tigran

Հայտը ներկայացնել մինչև 31.10.2020:

Ալլա

Գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:

karine

Հայտը պետք է ներկայացնեք նոյեմբեր ամսվա եկամտահարկի հաշվետվության ժամանակ՝ մինչև 20․12․20թ։

Anushik

Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենք, հոդված 10, մաս 1, կետ 3.
1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում`
3) ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքում՝ հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: