Ինչպե՞ս տնօրինել միջոցառումից երեխաների մասնակցության գումարը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն, որը երգարվեստով է զբաղվում, միջոցառում էր կազմակերպել մայիս ամսին: Երեխաների մասնակցության գումարը կազմել է 50 000 դրամ: 10 երեխա են մասնակցել, այդ գումարը ոչ մի կերպ չի տնօրինվել, հաշվին առկա է հիմա: Ո՛չ շրջանառության հարկ է վճարվել, ո՛չ էլ շրջհակում է երևացել: Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն տնօրինել և ցույց տալ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

+

Ալլա

Քանի որ այն չի արտացոլվել ոչ մի ձևով, այն կարող եք կանխիկացնել, նշելով, օրինակ՝ տնտեսական կամ այլ ծախսերի համար, և բաժանել երեխաներին:

Tigran

Եթե այն հասույթ է հանդիսանում, ապա դրանից վճարեք 5 տոկոսի չափով շրջհարկը ու ներկայացրեք շրջհարկի 2-րդ եռամսյակի ճշտված հաշվետվությունը, եթե այդ ժամանակ զրոյական եք ներկայացրել:

Գայանե

Տիգրան ջան, շնորհակալ եմ: Շրջհարկը վճարելուց հետո մնացած գումարը ինչպե՞ս տնօրինենք, ի՞նչ փաստաթղթավորում է պետք կանխիկացնելուց:

Tigran

Կանխիկացնելու համար կամ ծախսեք ապրանքների ձեռք բերման վրա փոխանցումով ըստ հաշիվների, կամ առհաշիվ գումարի ելք տնօրենին կամ հիմնադրին ծախսերի համար՝ կազմելով առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն: Կանխիկացման դեպքում դրամարկղային գրքում պետք է արտացոլել՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Nerses

Այո, շրջհարկի հաշվետվության մեջ արտացոլեք՝ վճարեք հարկը:

Իննա

Այն Ձեզ համար հասույթ է համարվում, պետք է ներառվի շրջանառության գումարի մեջ և հարկվի:

karine

Այդ գումարը պետք է արտացոլեք 2-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվետվության մեջ և վճարեք դրանից առաջացած 5% հարկը։ Հանձնեք ճշտված հաշվետվություն այդ եռամսյակի համար։ Մնացած գումարը կարող եք տնօրինել ՍՊԸ-ի կարիքների համար։

Anushik

Այդ գումարը պետք է արտացոլել 2-րդ եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ` որպես այլ գործունեությունից եկամուտ, որից առաջացանում է 5% շրջանառության հարկ: