Ինչպե՞ս ձևակերպել կամավոր կերպով դիրքեր մեկնած աշխատողի հրամանը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կամավոր կերպով մեկնել է դիրքեր` ինչպե՞ս պետք է նրա հրամանը ձևակերպել, արդյո՞ք պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, եթե այո, ապա նրա բացակա օրերը ինչպե՞ս պետք է նշել տաբելում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ani

+

Tigran

Անգամ կամավորի դեպքում չի պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, պահպանվել կարող է միայն վարժական հավաքների դեպքում: Պետք է ազատել, հետագայում կարող է դիմել աշխատանքում վերականգնվելու համար ԱՕ հ.124: Հետևաբար տաբելում նշելու եք բացակա: Հասկանալի է, որ բանավոր է տեղյակ պահել, հետագայում հարցերի կարգավորման համար պետք կլինի տեղեկանք զինկոմիսարիատից: Թեև մյուս կողմից, եթե չունեք գրավոր ծանուցում կամավոր գնալու մասին, կարող եք մինչև 2 ամիս ժամկետում չազատել, դիտարկելով որպես չվճարվող արձակուրդ: ԱՕ հ. 176 մաս 3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ:

Nerses

Կարող եք ներքին հրամանով նրա բացակայության հարցը կազմակերպել, ձևակերպեք չվճարվող արձակուրդ:

Ալլա

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին վարձու աշխատողների մասնակցությունը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով`
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքով (հոդվածներ` 114-րդ, 138-րդ, 171-րդ և175-րդ).
2. Պաշտպանության մասին ՀՀ օրենքով.
3. Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով (հոդվածներ 55-րդ և 60-րդ).
4. Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքով.
5. Զինապարտության մասին ՀՀ օրենքով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին կամավորական հիմունքներով մասնակցելու ցանկություն ունեցողը պետք է դիմի պաշտպանության նախարարություն կամ իր բնակության վայրը սպասարկող տարածքային զինկոմիսարիատ՝ կամավորական համարվելու մասին տեղեկանք ստանալու համար:
Աշխատողը կամավորական համարվելու մասին տեղեկանքը ներկայացնում է գործատուին: Գործատուն հրաման է ընդունում կամավորական համարվելու մասին տեղեկանքում նշված օրը տվյալ աշխատողին մարտական գործողություններին կամավոր մասնակցելու պատճառով աշխատանքային պարտականություններից ազատելու և արձակուրդ տրամադրելու մասին, մարտական գործողություններին կամավոր մասնակցելու պատճառով աշխատանքային պարտականություններից ազատված աշխատողի աշխատատեղը պահպանվում է, իսկ աշխատավարձը վճարվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում:

karine

Եթե զինկոմիսարիատի տեղեկանքի հիման վրա աշխատողը ճանաչվում է կամավոր մարտական գործողություններին մասնակցելու համար, ապա պահպանում եք նրա աշխատատեղը ձևակերպելով արձակուրդ, իսկ եթո ոչ՝ ազատում եք աշխատանքից։

Մարիաննա

Բարև ձեզ։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է։

Anushik

Հրամանը կարող եք ձևակերպել` հղում տալով ԱՕ-ի 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունված օրենքով փոփոխված կամ լրացված համապատասխան հոդվածներին: