Ռուզան.
Բարև Ձեզ: Օգնեք խնդրում եմ։ Հաստիքի կրճատման պատճառով աշխատակիցներ են ծանուցվել 115 հոդվածի համաձայն: Ծանուցվել են 60 օր առաջ: Հիմա հարցս նրանում է՝ կարող եմ արդյո՞ք նրանց վարձատրել 2/3-ով՝ ըստ 186 հոդվածի, սակայն մյուս աշխատողները 100%-ով։ Դա գործատուի հրահանգով է կատարվելու։
+
Եթե հրամանով ամրագրեք, որ այդ աշխատողները 60 օրվա ընթացքում գտնվել են պարապուրդի մեջ և սահմանեք աշխատավարձ միջին աշխատավարձի 2/3 չափով, ապա ոչ մի հարց չի առաջանա, եթե մյուս աշխատողներին վճարեք 100 տոկոսով:
2/3-չափով կարող եք վարձատրել, եթե նրանք գտնվեն հարկադիր պարապուրդի մեջ:
Հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներին կարող եք վարձատրել 2/3-ի չափով։ Դա հիմք կլինի մյուս աշխատողներին վարձատրել 100%-ով։