Նարինե.
Բարև Ձեզ:
Ուսումնական հաստատությունում աշխատողը իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատի: Աշխատաժամանակի խախտում կլինի՞ ըստ աշխատանքային օրենսգրքի: Արձագանքի համար շատ շնորհակալ կլինեմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարինե.
Բարև Ձեզ:
Ուսումնական հաստատությունում աշխատողը իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատի: Աշխատաժամանակի խախտում կլինի՞ ըստ աշխատանքային օրենսգրքի: Արձագանքի համար շատ շնորհակալ կլինեմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
Եթե աշխատաժամանակի տևողությունը չի խախտում վերը նշվածը, ապա օրենքի սահմաններում է:
Այո, կարելի է, եթե ֆիզիկապես հասցնելու խնդիր չի առաջանում:
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ հղում ուղարկեք ինչի՞ հիման վրա կարող եմ հրաման արձակել:
Շնորհակալ եմ արձագանքի համար:
Այո, դպրոցներում կարելի է այդպես ձևակերպել։