Հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Սաթեն, եթե ՀՄ օգտագործվում է, սակայն մաշվածություն չի հաշվարկվում, ապա կատարված ծախսերը կարող եք նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանում /հիմք ընդունելով փաստաթղթերը/:

Ալլա

Եթե դուք շահութահարկ վճարող եք, ապա պետք է առաջնորդվեք ՀՕ Հոդված 121. Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները 3-րդ կետով, որով բնութագրվում են կապիտալ և ընթացիկ ծախսերը, որոնք կատարվել են հիմնական միջոցների վրա, անկախ նրանից այն արդեն մաշված է, թե՝ ոչ:

Tigran

Ծախսը պետք է ձևակերպեք: Ֆինանսական հաշվառման առումով դա միևնույն է ծախս է, իսկ եթե շահութահարկով եք աշխատում, ապա այն նվազեցվող ծախս է:

Սաթեն

Հարգելի Տիգրան, եթե հմ-ն ամբողջությամբ սպառել է իր օգտ. ժամկետը, ապա վերանորոգման հետևանքով պե՞տք է կատարեմ ժամկետի վերանայում:

Tigran

Կարիք չկա կատարելու ՀՄ ժամկետի վերանայում:

Nerses

Եթե ընդհանուր հարկման դաշտում եք գտնվում և հիմնական միջոցի վրա արված ծախսը հիմնավորվում է փաստաթղթով, ապա շահութահարկը հաշվելիս կտաք նվազեցում ծախսի չափով: