Մարիամ.
Բարև Ձեզ: Ես գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում, բայց հաշվապահությանը դիմել եմ տվյալներս տան, որպեսզի հասանելիք գումարիս չափը պարզեմ. չեն տրամադրում, ու ոչ էլ հաշվում են՝ ասելով, որ կգա օրը կհաշվեն: Ես ուրիշ որտեղի՞ց կարող եմ վերցնել իմ աշխատանքային պատմությունը:
Ձեր հասանելիք գումարը հաշվարկելու համար բյուլետենը տրամադրել եք, սակայն չեն հաշվել ու վճարել, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ կազմակերպությունը ի՞նչ որ ֆինանսական դժվարություններ ունի, որ չեն վճարում: Փորձեք օգտվել < a href="https://file-online.taxservice.am/personalaccount/loginPage.jsf" target="_blank" rel="noopener noreferrer nofollow ugc">Անհատական հաշվների տեղեկատվական պորտալից :
Կարող եք դիմել հարկային տեսչության տարածքային բաժանմունք՝ Ձեր ընդունման ամսաթիվն իմանալու համար, բայց միայն ժամկետն իմանալը բավարար չի լինի գումարը հաշվելու համար:
Հարգելի Մարիամ, Ձեր անձնական տվյալները տիրապետում է միայն ընկերությունը:
Ի՞նչ ի նկատի ունեք աշխատանքային պատմություն ասելով։
Դուք գիտե՞ք, երբ եք ընդունվել աշխատանքի, գիտե՞ք ինչքան է Ձեր աշխատավարձը, ե՞րբ եք գնալու ֆիզ. արձակուրդ, քանի՞ աշխատանքային օր է Ձեր աշխատանքային շաբաթը։
Գրանցված աշխատող ե՞ք: Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման հետ միասին: Ֆիզ. արձակուրդը տրամադրվում է ծննդաբերությունից 70 օր առաջ:
Կարող եք մոտենալ հարկային տեսչություն, համապատասխան դիմում գրել և անմիջապես ստանալ անհատական հաշվի քաղվածքը: