Արդյո՞ք պահումները կատարվում են ընդհանուր գումարից

Raz.

Հարգելի հաշվապահներ, հիվանդության նպաստը գտնվում է 2 ամսվա մեջ, պահումները կատարվում է ընդհանուր գումարից, թե՞ ամեն ամսվա համար համապատասխան օրերի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Յուրաքանչյուր առանձին հիվանդաթերթիկից:

Alla

Պահումները կատարվում են բյուլետենի օրերի հիման վրա հաշվարկված հիվանդության նպաստի գումարից, պահվում է միայն եկամտային հարկը։

Nerses

Նպաստի հաշվարկը կատարվում է անաշխատունակության թերթիկի հիման վրա:
Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն ներկայացնող գործատուի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Anushik

Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով: Հետևաբար պահումը կատարվում է վճարված ընդհանուր գումարից:

karine

Հիվանդության նպաստի պահումները կատարվում են վճարում կատարելու ժամանակ, որ ամսում որ կատարում եք վճարումը։

Գայանե

Եկամտային հարկը պահվում է հաշվարկված գումարից, առանց տարանջատման և անաշխատունակության հիման վրա։

Ալլա

Պահումները կապված են բյուլետենի ժամանակահատվածից։ Անաշխատունակության նպաստը հաշվարկվում է այն ժամանակահատվածի համար, որը նշված է բյուլետենի մեջ և պահումներն էլ կատարվում են այդ հաշվարկված գումարից։ Պահվում է միայն եկամտային հարկը։

Աննա

Վարձու աշխատողը քանի անգամ որ ներկայացնում է անաշխատունակության թերթիկ այդքան անգամ էլ պիտի կատարվի համապատասպան հաշվարկ: Եթե ենթադրենք երկրորդը անմիջապես առանց որևէ օրվա բաց թողման շարունակելի է առաջին թերթիկի հետ, ապա բոլոր աշխատանքային օրերը մասնակցում են հաշվարկին: Այսինքն՝ հաշվարկի տեսանկյունից կատարվում է կարծես մի ամբողջ: