Լուսինե.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին պարգևավճար հասնու՞մ է։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին պարգևավճար հասնու՞մ է։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, պարգևավճարի նպատակը աշխատանքի խրախուսումն է աշխատողներին, իսկ քաղիրավականով աշխատողը միշտ չէ, որ հիմնականին հավասար աշխատանք է կատարում:
Պարգևավճարի տալուց հիմք պետք է ունենաք, թե չէ տեսնու՞մ եք՝ ինչպես է խեղաթյուրվել դրա իմաստը:
Իհարկե հասնում է: Պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:
Քաղիրավական պայմանագրում կոնկրետ նշվում է, թե տվյալ աշխատանքի դիմաց որքան է վարձատրվելու տվյալ աշխատողը։
Պարգևավճարը տրվում է քաղաքացիական ծառայողին` հիմք ընդունելով նրա տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը կամ կատարողականի արդյունքները.
Քաղիրավական պայմանագրի դեպքում աշխատողների իրավունքները չեն գործում: Բայց պարգևատրում վճարել հնարավոր է:
Այո, եթե առկա է ընկերության տնօրենի հրամանը կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կհավաստի գումարի տրամադրման իսկությունը:
Պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:
Ոչ, չի հասնում, քանի որ պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է: