Մինաս.
Խնդրում եմ ասել՝ սահմանված է արդյո՞ք աշխատաժանմանակի հաշվարկի տեղեկագիր, ինչպես նախկինում ՀՀ կառվարության 25.08.2005թ. N 1471-Ն որոշմամբ: Եթե սահմանաված է, ապա, ո՞ր իրավական ակտով:
Կանխավ շնորհակալ եմ: 👍
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մինաս.
Խնդրում եմ ասել՝ սահմանված է արդյո՞ք աշխատաժանմանակի հաշվարկի տեղեկագիր, ինչպես նախկինում ՀՀ կառվարության 25.08.2005թ. N 1471-Ն որոշմամբ: Եթե սահմանաված է, ապա, ո՞ր իրավական ակտով:
Կանխավ շնորհակալ եմ: 👍
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, չի հրապարակվելու և շնորհակալ եմ:
Այո, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր պետք է ունենաք, որ հաշվետվությունների և աշխատավարձի հաշվարկի ժամանակ օգտվեք դրանից։
Հիմա այդ ձևի կիրառումը կամավոր է, պարտադիր չէ: Սակայն կիրառելը օգտակար է, հատկապես, եթե էլեկտրոնային հաշվառման համակարգ չեք կիրառում:
Այո, պետք է հաշվարկի տեղեկագիր ունենալ, որպեսզի ճիշտ հաշվարկվի աշխատաժամանակը, համապատասխանաբար աշխատավարձը:
Հաշվարկի տեղեկագիր հարկավոր է ունենալ, եթե էլեկտրոնային հաշվառման համակարգ չեք կիրառում:
Աշխատաժամանակի տեղեկագրի վարումը կամավոր է ոչ պարտադիր, շատ օգնում է եկամտային հարկի հաշվետվությունը լրացնելու ժամանակ աշխատակցի աշխատած ժամերը լրացնելիս:
Ձեր կողմից նշված իրավական ակտը ուժը կորցրել է: Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (ձև ԾԽ-5) սահմանված է միայն հանրային հատվածի կազմակերպությունների համար ՀՀ ֆինանսների նախարարի 1 փետրվարի 2016 թ. N 37-Ն հրամանով:
Համաձայն ՀՀ ԱՕ-ի 142-րդ հոդվածի 6-րդ մասի, գործատուն պարտավոր է հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը, ըստ որին կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել սույն օրեսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը։