Եթե չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հայտարարությունը

Lili.

Բարև Ձեզ, եթե չեմ հասցրել ներկայացնել միկրոյի հայտատրարությունը, ո՞ր հարկման դաշտ եմ անցնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ, Lili։
Ցավոք, այդ դեպքում պետք է աշխատեք հարկման ընդհանուր դաշտում՝ շահութահարկ և ԱԱՀ, մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը (դեկտեմբերի 31-ը)։

Ալլա

Եթե Դուք չեք ներկայացրել միկրոյի հայտարարություն, ես կարծում եմ, որ նաև չեք ներկայացրել շրջհարկի հայտարարությունը, ուրեմն գործելու եք հարկման ընդհանուր դաշտում, եթե Ձեր գործունեությունը չի ընկնում պետ․ տուրքի տակ։

Tigran

Հավանաբար ԱԱՀ ու շահութահարկի համակարգ:

Nerses

Դուք գործելու եք ընդհանուր հարկման դաշտում, ԱԱՀ և շահութահարկ:

Anushik

ՀՀ ՀՕ հոդված 59, մաս 1, կետ 1, 2․ Գործելու եք հարկման ընդհանուր համակարգում, վճարելու եք ԱԱՀ և (կամ) շահութահարկ։

Karine

Եթե չեք ներկայացրել միկրոձեռնարկատիրության հայտարարեւթյունը՝ պետք է աշխատեք ընդհանուր հարկման դաշտում ԱԱՀ և շահութահարկ և, եթե այս տարի 24 մլն չգերազանցեք՝ հաջորդ տարի միկրոյի հայտարարություն կտաք կամ գերազանցելու դեպքում՝ շրջհարկի։

Աննա

Ցավոք, եթե չեք ներկայացրել, ապա ԱԱՀ և շահութահարկ: